News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում նախագահը ռադիկալ է, Իրանում՝ չափավոր: Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին Իրանի արտաքին հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի:

«Տեսաբանները պնդում էին, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո իրանցիներն ավելի պահպանողական նախագահ կընտրեն, բայց նրանք ճկունություն ցուցաբերեցին եւ ընտրեցին Ռոհանիին: Եթե այսօր գնահատենք երկու երկրների նախագահներին, ապա ԱՄՆ-ում նախագահը ռադիկալ է, Իրանում՝ չափավոր»,- ընդգծեց Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում այդ պաշտոնում վերընտրվեց Հասան Ռոհանին: Առաջին իսկ փուլում նա 59% ձայն ստացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ