News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սոչիի բնակիրը վիճակախաղով շահել է Ռուսաստանի համար ռեկորդային սուպերմրցանակ՝ 364 մլն 685 հազար 787 ռուբլի, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

««Գոսլոտո»-ում ռեկորդային սուպերմրցանակ է խաղարկվել՝ 364 մլն 685 հազար 787 ռուբլի չափով։ Դա ռուսական ռեկորդային վիճակախաղ է, դեռ երբեք ոչ ոք նման անհավանական գումար չի շահել», -հայտնել են կազմակերպիչները։

Ընկերության տվյալներով՝ վիճակախաղի տոմսը գնվել է Սոչիում՝ 700 ռուբլով՝ բջջային հավելվածի միջոցով։

Վիճակախաղի 2943-րդ երջանիկ տոմսում համընկել են հետեւյալ թվերը՝  11, 44, 26, 3, 22, 34։

Հետաքրքիր է, որ գումարը շահողը դեռ չի վերցրել մրցանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ