News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում ուզում են վերսկսել խորդենու եթերային յուղի արտադրությունը։ Նախագծի հեղինակ Արեն Տեր- Բալյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ այն արդեն ներկայացվել է Կառավարությանը ու քննարկվում է աջակցության հարցը։

Խորհրդային Հայաստանում այն ժամանակվա Հոկտեմբերյանի՝ ներկայիս Արմավիրի շուրջ կոլտնտեսությունները խորդենու աճեցման խորհրդային կենտրոններից էին (Վրաստանի ու Տաջիկստանի հետ միասին)։ Այնտեղ կար նաեւ եթերային յուղի արտադրության գործարան։ Դրա ուժեղ բույրը (որը շատերին ծանոթ է տնային բույս խորդենուց) պարֆյումի բազմաթիվ բաղադրատոմսերի կարեւոր մասն է։

90-ականներին նախկին խորհրդային հանրապետությունների օծանելիքների արտադրամասների միջեւ կապերը խզվել են, գործարանը թալանել են, իսկ գյուղացիները դադարել են խորդենի աճեցնել։ Բայց երբ Արենը եկել է պայմանավորվելու ցանքի մասին, ավելի տարեց գյուղացիները միանգամից հիշել են հին ժամանակներն ու իրենց ապրուստը (1 կգ խորդենու յուղը արժեր մոտ 300 խորհրդային ռուբլի)։ Այնտեղ Արենը ծանոթացել է նախկին գործարանի տեխնոլոգի հետ։ «Երբ նա իմացավ, ինչ ենք մենք ուզում, ասաց․ «Տեխնոլոգիայի հարցում կարող եք ինձ վրա հույս դնել»։ Այնպես որ անհրաժեշտ մասնագետներին նա կամ կգտնի կամ էլ ինքը կպատրաստի։ Մնում է գտնել տնկիներ, որ բաժանենք գյուղացիներին։ Այստեղ գրեթե տնկիներ չեն մնացել։ Կձգտենք գտնել, իսկ մնացածը կբերենք», հավելեց Տեր-Բալյանը։

Նրա ընտանիքը որոշել է վերականգնել արտադրությունը առաջին հերթին սեփական ընկերության համար։ «Մեր ընկերությունը՝ »Բնատուրը» , բնական բաղադրիչներից կոսմետիկա է թողարկում։ Մենք որոշել ենք՝ թող ձեռքի տակ նաեւ սեփական հումք լինի։ Այդ դեպքում կիմանանք, որ քիմիա այնտեղ չեն խառնում»,- պարզաբանել է նա։

«90-ականներից Չինաստանը սկսել է ավելի շատ խորդենի աճեցնել։ Բայց Տեր Բալյանը մրցակցությունից չի վախենում։ Ֆրանսիացի պարֆյումերները շատ պահանջկոտ են բուրավետ նյութերի նկատմամբ։ Դրա համար նրանք գնում են ոչ թե մասսայական ապրանք՝ասենք Չինաստանից կամ Եգիպտոսից, այլ գնում են աֆրիկյան Ռեյունյոն կղզուց։ Մենք նույնպես ուզում ենք որակով մրցակցել ։ Առավել եւս, որ տեխնոլոգի խոսքով, խորհրդային ժամանակներում մեր խորդենու եթերի ու սպիրտի ցւոցանիշները բարձր են եղել»,- նկատել է նա։

Մոտ ամիսներին ընկերությունն ուզում է ներդրողներ գտնել ու տեղադրել արտադրության համար սարքավորումներ։ «Առայժմ չենք ընտրել, թե որտեղ։ Այնտեղ, որտեղ ավելի շատ գյուղացիներ տնկելու ցանկություն կունենան։ Մեր պայմաններում խորդենին ցանում են գարունից աշուն, մենք ուզում ենք գյուղացիներին տնկիները բաժանել մինչեւ 2018-ի գարուն։ Մինչ այդ ուզում ենք գտնել նաեւ ներդրողներ»,- հավելեց պարֆյումերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ