News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի զենք գնելու պայմանագիրը հաղթաթուղթ է, որով Դոնալդ Թրամփը կխեղդի իր բոլոր մրցակիցներին, ովքեր նրան մեղադրում են վատ նախագահ լինելու մեջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է արեւելագետ Եվգենի Սատանովսկին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին աշխատատեղեր են անհրաժեշտ, իսկ Սաուդյան Արաբիային՝ Իրանից պաշտպանություն։ Ուստի նախագահ Դոնալդ Թրամփը, ով առանց այն էլ շատ գրագետ խաղարկում է հակաիրանական խաղաքարտը, նրան կօգնի դրանում։

Իսկ թե ինչպես դա կազդի Մերձավոր Արեւելքում ուժերի դասավորվածությանը, արեւելագետն ասել է. «Ոչ մի կերպ։ Դասավորվածությունն ինչպես կա, այնպես էլ կմնա։ Իրանը նույն իրանցիներն են, Սաուդյան Արաբիան ավելին չէ, քան Սաուդյան Արաբիան՝ շատ հարուստ, շատ ամբիցիոզ, որն անմտորեն ենթադրում է, թե կարող է կառավարել Մերձավոր Արեւելքը»։

Ըստ Սատանովսկու՝ Թրամփի համար այդ պայմանագիրը շատ կարեւոր է ներքաղաքական տեսանկյունից։ «Դա հաղթաթուղթ է, որով նա կխեղդի իր մրցակիներին, ովքեր մեղադրում են նրան վատ նախագահ լինելու մեջ։ Արտաքին քաղաքական տեսանկյունից դա ազդանշան է սաուդցիներին, որ Ամերիկան իրենց չի լքի։ Արդյո՞ք դա նման է Իրանին դիմագրավելուն։ Ոչ, իհարկե։ Եթե իսկապես պատերազմ սկսվի, իրանցիներն ավելի լավ են մարտնչում, քան սաուդցիները։ Սաուդիցներն ընդհանրապես մարտնչել չգիտեն։ Նրանք ԱՄՆ-ի օգնությանը կդիմեն, իսկ վերջինն էլ ստիպված կլինի օգնել նման խոշոր հաճախորդին։ Ահա եւ վերջ» - ընդգծել է Եվգենի Սատանովսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ