News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Մինչ Թրամփների կրկրեսը ուղեւորվել է շրջագայության Սաուդյան Արաբիա, տանը կրկեսի տիրոջ վրա սառը քամիներ են սկսել փչել»,- գրում է շվեյցարական Tagesanzeiger թերթի քաղաքական տեսաբան Մարտին Կիլիանը։

ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի հրաժարականից հետո ամերիկյան լրատվամիջոցները սկսել են քննարկել նախագահի իմփիչմենթի հնարավորությունը, իսկ ուրբաթ Վաշինգտոնում իրավիճակն ավելի է սրվել՝ The New York Times-ի տվյալներով, Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու դեսպան Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ Քոմիին անվանել է «խելագար» ու «խելագար ապուշ»։ Բայց ավելի լուրջ է թվում The Washington Post–ի տեղեկությունը, ըստ որի քննության նշանակետը Թրամփի վարչակազմի սիրտն է, ու այն զգալի հետաքրքրություն է դրսեւորում նախագահի «շատ մտերիմ աշխատակցի» նկատմամբ։ Անունը հիշատակված չէ, բայց Վաշինգտոնում լուրեր են տարածվել, թե խոսքը Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մասին է, ասվում է հոդվածում։

Աղբյուրը,որը մուտք ունի այդ տեղեկություններին, շաբաթ Tagesanzeiger ու Newsnet պարբերականներին հաստատել է, որ քննիչների տեսադաշտում է հայտնվել հենց Քուշները։ «Այսպիսով, քննությունը մոտեցել է ոչ թե նույնիսկ նախագահի մոտ շրջապատին, այլ նրա ընտանիքին, չէ՞ որ Քուշները Թրամփի դստեր՝ Իվանկայի ամուսինն է,- գրում է Կիլիանը,- Քուշներին մեղադրում են այն բանի համար, որ նա իբրեւ շփվել է Ռուսաստանի դեսպան Կիսլյակի ու «Վնեշէկոնոմբանկի» նախագահ Սերգեյ Գորկովի հետ, որն իր հերթին սերտ կապակցված է Վլադիմիր Պուտինի հետ»։ Ի սկզբանե Քուշները լռել է այդ զրույցների մասին, նաեւ հայտնի չէ , արդյոք Քուշները շփվել է Ռուսաստանի այլ ներկայացուցիչների հետ նախընտրական տարվա ընթացքում։

Մինչդեռ ապրիլին հայտնի էր դարձել, որ Թրամփի ռազմավարական հարցերով խորհրդական Սթիվեն Բեննոնը Քուշների հետ իշխանության համար պայքարի ընթացքում նախազգուշացրել է Ռուսաստանի հետ նրա կապերի մասին։ Մասնավորապես վստահված անձանց շրջապատում Բեննոնը հայտնել է, որ «Քուշների մասնակցությունն այդ կապերին կարող է խնդիր դառնալ, եթե նրան ստիպեն ելույթ ունենալ Կոնգրեսում»,-գրում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ