News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը կհանդիպեն Փարիզում մայիսի 29-ին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 Դա կլինի Պուտինի ու Ֆրանսիայի նոր նախագահի առաջին հանդիպումը։

«Նախագահները Վերսալ ամրոցի Մեծ Տրիանոն պալատում համատեղ կբացեն Պետական Էրմիտաժի կողմից պատրաստված ցուցահանդեսը, որը նվիրված է Պետրոս առաջինի Ֆրանսիա կատարած այցելության 300-ամյակին»,- ասվում է ԿՐեմլի կայքում։

Այցելության ընթացքում նախագահները կքննարկեն երկկողմանի հարաբերությունների վիճակն ու հեռանկարները՝ քաղաքական, առեւտրատնտեսական ու մշակութային ոլորտներում, նաեւ համատեղ ջանքերի համակարգումը ահաբեկչության դեմ պայքարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ