News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դուբայի իշխանությունները բացել են առաջին քաղաքային լողափը գիշերային լողորդության սիրահարների համար։ Այն գտնվում է Burj Al Arab հյուրանոցից մեկ կմ հեռավորության վրա ու բաց է մինչեւ կեսգիշեր, հայտնում է Gulf News-ը։

Դուբայի քաղաքապետարանն ու տեղի ոստիկանությունը մինչ այդ սահմանափակել էին գիշերային լողորդությունը անվտանգության նկատառումներով։ Սակայն Umm Suqeim 1 լողափի համար բացառություն է արվել, քանի որ այնտեղ տեղադրվել են երկու «խելացի» լապտերներ, որոնք վառ լուսավորում են լողափը մայրամուտից հետո։

Այդ լապտերները D Idea Media ընկերության նախագծած 12 մետրանոց կոնստրուկցիաներ են, որոնք արեւի ու քամու էներգիայով են աշխատում։ Դրանց լուսավորությունը բավական է գիշերը հանգիստ լողալու համար։ Կեսգիշերին, փրկարարների հեռանալուց հետո, լապտերները կանջատվեն։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ