News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռոք-ն- ռոլի արքա Էլվիս Փրեսլիի անձնական օդանավը այս շաբաթ աճուրդի կդրվի ԱՄՆ-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

1962-ին թողարկված Lockheed Jetstar oդանավը պատկանում էր երաժշtին ու նրա հորը ՝ Վերնոն Փրեսլիին ։ Այն գնահատվում է 2-3․5 մլն դոլար:

Օդանավի դիզայնը հատուկ երաժշտի համար էր մշակվել՝ փայտյա երեսապատում, կարմիր թավշյա նստատեղեր ու փափուկ գորգ։ Օդանավը պահպանել է իր սկզբնական տեսքը։ Օդանավի ապագա սեփականատերը կարող է այն օգտագործել որպես ցուցանմուշ՝ ստանալով բազմամիլիոն եկամուտ։

Աճուրդը կկայանա մայիսի 27-ին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ