Բրիտանիայում իշխող պահպանողական կուսակցությունը Մանչեսթերի պայթյունից հետո կդադարեցնի հունիսի 8-ին կայանալիք ընտրությունների նախընտրական արշավը, հաղորդում է Sky News.
Տորիների ներկայացուցիչը հայտնել է, որ վարչապետի ընտրական արշավը դադարեցվել է:
Վերջին սոցհարցումները ցույց էին տվել, որ պահպանողականների վարկանիշը գերազանցում է լեյբորիստներին, սակայն տարբերությունն աստիճանաբար նվազում է:
Իսկ պայթյունը որոտացել է երկուշաբթի երեկոյան, «Մանչեսթեր Արենա»-ի համերգային հրապարակից դուրս, երբ ավարտվել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի ելույթը: Մարզադաշտում մի քանի հազար մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ: Պայթյունի հետեւանքով 19 մարդ զոհվել է, շուրջ 50-ը՝ վիրավորվել:
ԱՄՆ-ում ենթադրում են, որ պայթյունը կարող էր իրականացնել մահապարտ-ահաբեկիչը:
Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտարկում է որպես «ահաբեկչական ակտ»: