News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մերի Մարգարյանին պետք էր հոսպիտալացնել ի սկզբանե, քանի որ ունեցել է 37 աստիճան ջերմություն եւ 35 շաբաթական հղիություն: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում հայտարարեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Հուլիսի 26-ին եւ 27-ին նույն գրառումն են կատարել հիվանդության պատմագրում, բայց չէ՞ որ հղին նույն գանգատներն ունեցել է նաեւ հուլիսի 23-ին, 24-ին եւ 25-ին, հետեւաբար հղիին պետք էր հոսպիտալացնել ի սկզբանե: Մերի Մարգարյանը գանգատվել է, որ ունեցել է բարձր ջերմություն, թուլություն, 35 շաբաթական հղիություն, այս ամբողջը թույլ էր տալիս դեռեւս այդ օրերին մտածել գեստոզի մասին, իսկ արդեն հուլիսի 27-ին առավոտյան արված անալիզների արդյունքներով պետք էր մտածել դրա մասին եւ անմիջապես կեսարյան հատում անել»,- ասաց փորձագետը:

Գագիկ Հարությունյանի խոսքով, հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը, երբ Մերի Մարգարյանի ջերմությունն իջել է մինչեւ 35 աստիճան, ունեցել է փսխում, վիճակի վատթարացում, պետք էր արտապլանային անալիզներ վերցնել, ոչ թե սպասել առավոտվա:

«Հղիին պետք էր վերցնել դինամիկ հսկողության տակ հենց հուլիսի 24-ից, որ այս հետեւանքները չլինեին, իսկ արդեն հուլիսի 27-ին անհրաժեշտ էր անմիջապես կատարել կեսարյան հատում, երբ արդեն գեստոզի ախտանիշները հստակ էին: Իմ կարծիքով, հիվանդի վիճակը ճիշտ չի գնահատվել, որեւէ խանգարող հանգամանք չի եղել գեստոզն ախտորոշելու համար»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015թ. հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ Հաջորդ օրը հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: Հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» ԲԿ-ում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Այս գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ