News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ինտերպոլը հետախուզում է Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին։ Նրան մեղադրում է կոռուպցիայի եւ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելիս քաղաքական ընդդիմադիրներին ապօրինի լրտեսելու մեջ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2009-2014 թվականներին, հաղորդում է NTDTV-ն։ 

Պանամայի ազգային ոստիկանության տեսուչը հաղորդել է, որ Մարտինելիի վերաբերյալ Ինտերպոլը թողարկել է «Կարմիր շրջաբերական» կոչվող փաստաթուղթը։ Դրանում առկա է նախկին նախագահին անհապաղ ձերբակալելու եւ արտահանձնելու հարցումը։

Պանամայի գերագույն դատարանը Մարտինելիի ձերբակալման օրդերը տվել է 2015 թվականի դեկտեմբերին, երբ վերջինը դատական լսումներին չի ներկայացել։ Ենթադրվում է, որ նա փախել է Մայամի (ԱՄՆ)։ Անցյալ տարի Պանաման նախկին նախագահին արտահանձնելու հարցում է հղել պետդեպարտամենտ, սակայն Մարտինելիին դեռ չեն արտահանձնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ