News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին Երեւանում կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: Հանդիպման համանախագահողներն էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին մասնակցեցին նաեւ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ քարտուղարությունում եւ ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

Իր բացման խոսքում նախարարի տեղակալ Կ. Նազարյանը նշեց, որ Գործողությունների ծրագրի հաստատումից ի վեր իրականացվել են տասնյակ ծրագրեր, կազմակերպվել հարյուրավոր միջոցառումներ՝ ազգային եւ տարածաշրջանային ձեւաչափերում, եւ որ այդ միջոցառումներն իրենց ուրույն տեղն ունեն Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների՝ կարողությունների բարձրացման բաղադրիչում, ինչպես նաեւ կազմակերպության առջեւ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման առումով։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, արդարադատության ապահովման, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի կատարման արդյունքները: Հայկական կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ:

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. Գործողությունների ծրագիրը հաստատվել է 2015թ. հոկտեմբերին եւ պաշտոնապես մեկնարկել 2016թ. մայիսին։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք լայնամասշտաբ նախագծեր, այդ թվում՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման, արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցման, տեղական ժողովրդավարության զարգացման եւ այլ ուղղություններով։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական Միության, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի եւ այլ դոնոր-պետությունների կողմից եւ իրագործվում՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից՝ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ