News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում չեն դադարում բողոքի ակցիաները։ Հիմա Կարակասի փողոցներ են դուրս եկել բժիշկներն ու բուժաշխատողները, հայտնում է Euronews-ը։

Ակցիային, որը կազմակերպել է Վենեսուելայի բժշկական ֆեդերացիան, մասնակցել է հազար մարդ։ Նրանք պահանջում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը, մեղադրելով նրան սխալ քաղաքականության համար, որը ցուցարարների կարծիքով, հանգեցրել է պարենամթերքի ու դեղորայքի պակասի։

«Մեր հաշվարկներով վերջին տարիներին ավելի քան 20 հազար բժիշկ է մեկնել Վենեսուելայից։ Մենք կորցնում ենք ամեն ինչ։ Բայց իշխանություններին չի հաջողվել մեզ զրկել մեր հույսից»,- հայտնել է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը։

Խաղաղ սկսված հանրահավաքը վերածվել է ոստիկանության հետ դաժան բախումների, ինչի հետեւանքով 3 մարդ է վիրավորվել։ Պաշտոնական տվյալներով հակակառավարական ակցիաների ընթացքում, որոնք կանոնավոր կերպով անցնում են Վենեսուելայում ապրիլի սկզբից, արդեն մոտ 60 մարդ է զոհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ