News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդոնը, որին Թուրքիայում ձերբակալել են Քուրդիստանի բանվորական կուսակցության օգտին քարոզչության համար, հացադուլ է սկսել ի նշան բողոքի, հայտնել է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությյունը։

Դեպարդոնին ձերբակալել էին մայիսի 8-ին երկրի հարավ- արեւելքում, որտեղ նա National Geographic ամսագրի հանձնարարությամբ նկարահանումներ պետք է աներ։

Հարցաքննությունից հետո նրան ուղարկել են դատարան, որը որոշում է կայացրել արտաքսել լրագրողին։ Սակայն իրավապաշտպանների տվյալներով նրան առայսօր անազատության մեջ են պահում։ «Մաթիասը որոշել է հացադուլ սկսել, արդեն երրորդ օրն է ոչինչ չի ուտում»,- հայտնել է Թուրքիայում կազմակերպության ներկայայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն։ Նա հավելել է, որ այդ տեղեկությունը Դեպարդոնի փաստաբանից է ստացել։

Գործակալության տեղեկություններով՝ լրագրողին շարունակում են պահել Գազիանթեփ նահանգի միգրացիոն վարչությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ