Չինաստանի ջրով ողողված հանքահորում արգելափակված 6 հանքափորներ զոհվել են, եւս հինգին հաջողվել է փրկել։ Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան՝ Շանսի գավառում գտնվող ածխահանքում։ Նշվում է, որ 11 հաքափորներ արգելափակվել էին հանքահորում։ Փրկարարական աշխատանքներն ավարտվել են չորեքշաբթի վաղ առավոտյան, գրում է գործակալությունը։
Չինական հանքարդյունաբերությունը աշխարհում ամենավտանգավորներից է։ Հանքահորերում տարեկան հազարավոր մարդիկ են զոհվում։