News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանական ոստիկանությունը դադարեցրել է Մանչեսթերի պայթյունի հետաքննության ընթացքի վերաբերյալ տվյալներ փոխանցել ԱՄՆ իրավապահ մարմիններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղեկությունների փոխանցման մերժումը կապված է արտահոսքի հետ, որոնց աղբյուրը ամերիկյան իրավապահ մարմիններն են:

Չորեքշաբթի New York Times-ում լուսանկարներ էին հրապարակվել: Պարբերականին հաջողվել էր լուսանկարներ ձեռք բերել, որոնք, իբր, բրիտանացի քննիչներն արել են ողբերգության վայրում: Դրանցում պատկերված են ուսապարկի կտորներ, ինչպես նաեւ սարք, որը «հնարավոր դետոնատոր» է համարվում:

Բացի այդ՝ ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի անունն ամերիկյան մամուլում հայտնվել է ողբերգությունից ընդամենը 24 ժամ անց:

Լուսանկարների հրապարակումը զայրացրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը եւ ոստիկանությանը: Ոստիկանությունում կարծում են, որ հրապարակումները կարող են վնաս հասցնել հետաքննությանը:

Բրիտանիայի ՆԳ նախարար Էմբեր Ռադդը նշել է, որ «զայրացած» է տեղեկությունների հրապարակման պատճառով եւ Վաշինգտոնին զգուշացրել է, որ «դա չպետք է կրկնվի»:

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հարցը կբարձրացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ, որը կմեկնարկի հինգշաբթի Բրյուսելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ