News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ավրորա» նախաձեռնությունն ամբողջ աշխարհում հայկական ժառանգության եզակի օրինակ է. սա ոչ միայն մեծ առավելություն է, այլ նաեւ պատասխանատվություն: Մայիսի 25-ին այս մասին հայտարարել է  «Ավրորա» հումանիտար նախաձեռնության եւ UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ ելույթ ունենալով «Ավրորա» մարդասիրության ցուցիչ նոր միջազգային հետազոտության արդյունքները ներկայացնելու ժամանակ:

Հետազոտության համաձայն՝ հումանիտար գործունեությունը անկման փուլում է, եւ փախստականների ճգնաժամի հաղթահարման հետ կապված միջազգային առաջնորդների գործադրած ջանքերի նկատմամբ մեծ վստահություն կա:

Հասարակական կարծիքի հետազոտությանը մասնակցել է 12 երկրներից 6500 մարդ: Հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում փոփոխություններ կատարել: Արդեն երկրորդ տարին է՝ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնահերթ հումանիտար խնդիր. այս տարի նման կարծիք ունի հարցվածների 63 տոկոսը: Ահաբեկչությանը հետեւում են հարուստների եւ աղքատների միջեւ խորացող խզումը, սովը, կլիմայի փոփոխությունները եւ հարկադրված միգրացիան:

Վարդանյանի խոսքով՝ հումանիտար գործունեության նկատմամբ անտարբերությունը այսօր ավելի էական անհրաժեշտություն է դարձնում բոլոր ոլորտներում ներգրավվածությունը: «Այդուհանդերձ, չնայած մեծաթիվ խնդիրներին, ահաբեկչությանը, շարքային մարդիկ կարող են ինչ-որ բան անել, կարող են ինչ-որ բան փոխել: Մենք հավատում ենք, մենք լավատես ենք, մեր ապագան մեր ձեռքերում է: Մենք հույս ունենք, որ այս ինդեքսը կարեւոր գործիք կդառնա ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ «Ավրորան» մեկ օրվա իրադարձություն չէ, սա միջոցառում է, որն անցկացվում է ամբողջ տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ