News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ այն պնդումների հետ, որ այս կառավարությանը նույնպես չհաջողվեց քայլ առաջ անել։ NEWS.am–ի հետ զրույցում պնդեց, որ իրենց հաջողվել է Հանրապետական կուսակցության հետ ստեղծել առողջ միջավայր եւ իրականացնել իրենց առջեւ դրված ծրագրերը։

«Այդ հոռետեսական կարծիքները չեմ ընդունում։ Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում, բայց մեր խնդիրն է՝ այս ծանր վիճակից հանենք երկիրը, սրանով է զբաղվում Դաշնակցությունը։ Փորձելու ենք հնարավորությունները օգտագործել, Հանրապետական կուսակցության հետ առողջ համագործակցության միջավայր ձեւավորել ու հասնել այդ խնդիրների լուծմանը»,–ասել է Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ ներկայացուցիչը վստահեցնում է, թե Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքի արդյունքները շոշափելի են։ Մեր հարցին՝ իր նշած շոշափելի արդյունքներից մեկն էլ դպրոցները օպտիմալացնելու վարչապետի հանձնարարակա՞նն է դաշնակցական նախարարին, Ռուստամյանը խուսափեց պատասխանել՝ նշելով, թե Լեւոն Մկրտչյանն արդեն իսկ արձագանքել է այդ հարցին։

«Որ բարեփոխումներ տեսել ենք կառավարության ձեւավորումից հետո ու Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո , բազմիցս խոսել ենք նախընտրական փուլում։ Մնացած խնդիրները, որոնք ըստ էության առողջացման պրոցես են, ժամանակ են պահանջում։ Կան տենդենցներ, որոնք շարունակելու պարագայում կլինեն շոշափելի արդյունքներ»,–ասել է Արմեն ռուստամյանը։

Պատգամավորը վստահեցրել է, թե Հանրապետական կուսակցության հետ հնարավոր է ձեւավորել առողջ միջավայր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ