News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը քննարկում է մայիսի 16-ին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Թուրքիային դատապարտող բանաձեւը։

Կոմիտեի մի քանի անդամներ դատապարտել են Թուրքիայի նախագահի «խուլիգանների» գործողությունները, որոնք հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա։

Ելույթ ունենալով Կոմիտեի նիստի ժամանակ, Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Պոն հայտնել է, որ Թուրքիան կառավարում է «բռնակալ Էրդողանը», որը խաթարել է թուրքական ժողովրդավարական կառույցները ու հիմա կարծում է, որ «ինքը կարող է դա անել Վաշինգտոնում՝ ժողովրդավարության օրրանում»։

Կոնգրեսականը նշել է, որ Էրւդողանը լռելյայն հավանություն է տվել իր վարձկանների գործողություններին՝ դիտելով, թե ինչպես են խուլիգանները ծեծում անզեն ցուցարարներին։ «Ես կցանկանայի ցուցարարներին կոչ անել վերադառնալ դեսպանատուն ու այնտեղ եւս մեկ բողոքի ակցիա անցկացնել»,- հայտնել է նա։

Նրա դիտարկումն ընդհատել է կոնգրեսական Դանա Ռոհրաբախերը, որը հարցրել է, արդյոք իրեն կմիանա պարոն Պոն, եթե ինքը գնա թուրքական դեսպանատան մոտ, որպեսզի պաշտպանի ցուցարարներին, եթե նրանք վերադառնան։ «Այո, ես կմիանամ»,- հավելել է Պոն։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ նախագահ Էրդողանի այցի դեմ խաղաղ ակցիայի ժամանակ, Էրդողանի կողմնակիցները՝այդ թվում նրա թիկնապահները, հարձակվել էին ակցիայի մասնակիցների վրա։ Բախումներից տուժել էր 11 մարդ, այդ թվում մեկ ոստիկան։ Հրապարակված տեսագրությունում երեւում է, որ Էրդողանը իր լիմուզինի կողքին կանգնած, հանգիստ դիտում էր, թե ինչպես են ծեծում ցուցարարներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ