Հարավային Կորեայի Գերագույն դատարանը վեց ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել բանակի կապիտանին մեկ տարի շարունակ զինվորի հետ նույնասեռական սեռական հարաբերությունների համար։
Կապիտանին կալանավորել են ապրիլի 17-ին սեռական ակտից հետո, որը զորամասից դուրս է տեղի ունեցել։ Երկու տղամարդկանց միջեւ սեռական հարաբերությունները փոխադարձ համաձայնությամբ են տեղի ունեցել։
Դատավճռի հրապարակումից հետո կապիտանը ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։
Հարավային Կորեայում քաղաքացիական անձանց չեն պատժում նույնասեռականության համար, սակայն բանակի կանոնադրությունը զինծառայողներին արգելում է նույնասեռական սեքսը։ Իրավախախտներին սպառնում է մինչեւ 2 տարի ազատազրկում։
«Այդ դատավճիռը խայտառակություն է Կորեայի համար, որը ՄԱԿ-ի մարդու իրավունքներով խորհրդի անդամ է»,- ասել է դատապարտյալի փաստաբանը։