News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել այն բանաձեւին, որը դատապարտում է Թուրքիային մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակման միջադեպի համար։

Բանաձեւեւը  քննարկվել է կոմիտեի մայիսի 25-ի նիստի ժամանակ։

Մեկնաբանելով բանաձեւի ընդունումը՝ կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը նշել է, որ նախագահ Էրդողանի անվտանգության ծառայության զինված անդամները դաժանաբար ծեծել, խեղդել ու ոտքով հարվածել են ցուցարարներին՝ չսադրված հարձակման ժամանակ։ Նրա խոսքով, հարձակվողների նպատակն էր թույլ չտալ, որ ԱՄՆ քաղաքացիները իրացնեն իրենց խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքը։ «Այս հրատապ որոշումը հստակ ազդանշան է ուղարկում թուրքական կառավարությանը, ո ր մենք  ոչ մի օտարերկրյա կառավարության թույլ չենք տալիս խեղդել մեր քաղաքացիների իրավունքները»,- հայտնել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ