News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր՝ մայիսի 25–ին, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին:

«Այսօր մենք նրան վստահում ենք մի շատ ծանր պարտականություն՝ ղեկավարել Գեղարքունիքի մարզը: Անկախ այն ամենից, թե որքան աշխատանք է կատարվել այս մարզում, մենք ունենք հսկայական անելիքներ և Դուք պետք է լծվեք դրանց լուծմանը»,- նշել է Դավիթ Լոքյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար, նշել, որ նրա շնորհիվ վերջին տարիների ընթացքում առավել շատ խնդիրներ ունեցող մարզում լրջագույն փոփոխությունների սկիզբ է դրվել:

Իր հերթին, Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և վստահեցրել, որ արդեն պատգամավորական գործունեության ընթացքում նույնպես կնպաստի մարզի հիմնախնդիրների լուծմանը:

Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ կառավարությանը վարչապետի գլխավորությամբ` վստահության համար: Նորանշանակ մարզպետն իր խոսքում նշել է, որ  մարզում տեսել է  թիմային աշխատանք: «Վստահ եմ, որ այդ նույն թիմի՝ մարզպետարանի աշխատակազմի հետ այսուհետ նույնպես մեր առջև դրված  խնդիրները կատարելու ենք»,-ասել է Կարեն Բոթոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ