Հունաստանի կառավարությունն ահաբեկչություն է որակել նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսի դեմ մահափորձը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կառավարությունը անվերապահորեն ու կտրականապես դատապարտում է հարձակումը նախկին վարչապետ Պապադիմոսի վրա»-ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։ Պապադիմոսի ու նրան ուղեկցողների վիճակը կայուն է, նրանք անցել են բոլոր անհրաժեշտ բուժհետազոտությունները։
Հիշեցնենք, որ Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսի մեքենայում պայթուցիկ սարք է գործի դրվել։