News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սիցիլիա՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, մյուս առաջնորդները կփորձեն նրան համոզել մեղմել դիրքորոշումը առեւտրի եւ կլիմայի փոփոխության հարցում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

G7-ի գագաթնաժողովն անցկացվելու է առողջարանային Թաորմինա քաղաքում: Թրամփն ու Ճապոնիայի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի առաջնորդները երկօրյա բանակցություններ կվարեն, որի ընթացքում, ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը շեշտը կդնի ներքին տնտեսական աճի կարեւորության վրա:

Օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ Ռուսաստանը: Սպիտակ տան խորհրդական Գերի Քոնը հայտարարել էր, որ նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի առաջնորդներն անդրադարձել են Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների խնդրին: Պատասխանելով հարցին՝ ցանկանո՞ւմ է Վաշինգտոնը երկարացնել ֆինանսական սահմանափակումները, Քոնը ասել էր. «Ենթադրում եմ, որ նախագահը կուսումնասիրի հարցը: Այս պահին մենք դիրքորոշում չունենք»:

Յոթնյակում նաեւ առեւտրի եւ կլիմայի փոփոխության հետ կապված են բուռն քննարկումներ սպասվում: Թրամփի գործընկերներն անհանգստանում են, որ նա կարող է կատարել նախընտրական խոստումը եւ սկսել պրոտեկցիոն քաղաքակնություն, ինչպես նաեւ հրաժարվել ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման շուրջ ԱՄՆ-ի պարտավորություններից:

Գագաթնաժողովի մյուս կարեւոր հարցը վերաբերելու է ահաբեկչությանը: Առաջնորդները կքննարկեն կիբերանվտանգության,ԿԺԴՀ-ի, Աֆղանստանի եւ Պակիստանի հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ