News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է խախտի լռությունն ու դատապարտի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում ելույթի ժամանակ ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Համբարյանը, որը լսումների ընթացքում ցուցադրված հարձակման տեսագրության հեղինակն է, բացատրել է. «Այն, ինչ Էրդողանը հրամայեց անել մեր մայրաքաղաքի փողոցներում, թույլ է տալիս պատկերացում կազմել բռնության մասին, որին ամեն օր ենթարկվում են Թուրքիայի քաղաքացիները։ Հեռո՛ւ մեր ժողովրդից եւ մեր տեսախցիկներից»։

Նրա խոսքով՝ լսումը նախեւառաջ վերաբերում է ամերիկացիների հակվածությանն առաջին փոփոխությանը։ Նա նշել է, որ Թրամփը պետք է դատապարտի հարձակումը, իսկ ԱՄՆ կառավարությունը պարտավոր է հետաքննություն անցկացնել ու պատժել հարձակվողներին։ Համբարյանը նաեւ ընդգծել է, որ վարչակազմը պետք է արտաքսի Վաշինգտոնից Թուրքիայի դեսպանին։

Լսումների ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Եզդիների օգնության հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն Լուսիկ Ուսոյանը, գործարար Մուրատ Յուսան եւ պրոֆեսոր Ռութ Ուդեգուդը։ Ուսոյանն ու Յուսան նույնպես հարձակումների են ենթարկվել Էրդողանի թիկնապահների կողմից։

Հայաստանում մեծացած ազգությամբ եզդի Լուսիկ Ուսոյանը 2016 թվականին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման պատճառներից մեկն էլ համարել է Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի դավադրությունը։ «Մոտ 80 հայ զինվոր սպանվեց քառօրյա պատերազմի ընթացքում, իսկ ծագումով եզդի մեկ զինվորի ադրբեջանցիները գլխատել են։ Այդ զինվորն իմ զարմիկն էր»,- հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ