News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոսկվան հետ չի կանչել ՀՀՊ նոր համաձայնագրի վերաբերյալ առաջարկները, սակայն ԱՄՆ նոր վարչակազմի կողմից երկխոսության պատրաստակամության ազդանշան դեռեւս չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Զինված ուժերի վերահսկողության եւ չտարածման հարցերով վարչության պետի տեղակալ Վլադիմիր Լեոնտեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք միշտ կողմ ենք հանդես եկել այդ ոլորտում համագործակցությանը, համապատասխան առաջարկություններ արել»,- ասել է նա։ Լեոնտեւի կարծիքով՝ Ռուսաստանի համար կարեւոր է, որ նման փոխգործողությունը «իրավահավասար լինի», հաշվի առնի երկկողմ շահերը։

«Ես չէի ցանկանա կանխատեսումներ անել, սակայն ամերիկյան կողմից հույսի որեւէ նշաններ, ազդանշան դեռ չկան»,- հավելել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ 1972 թվականի մայիսի 26-ին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգերի սահմանափակման պայմանագիր են ստորագրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ