News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է փոխխոսնակ Իրինա Յարովայի՝ սոցկայքերում «մահվան խմբեր» ստեղծելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 408 պատգամավոր, հաղորդում է Meduza-ն։

Փաստաթուղթը Պետդումայի կողմից հավանության է արժանացել երկու ամիս առաջ, քննարկման ժամանակ դրանում միայն տեխնիկական փոփոխություններ են սահմանվել։

Դաշնային խորհրդում հավանության արժանանալուց եւ նախագահի կողմից հաստատվելուց հետո ՌԴ Քրեական օրենսգրքում երեք նոր հոդված կավելանա՝ ինքնասպանության դրդելու կամ ինքնասպանության հարցում օգնելու մասին, ինքնասպանություն դրդելու եւ անչափահասներին նրանց կյանքին սպառնացող գործունեության մեջ ներքաշելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ