News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համացանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել Instagram-ի @friendforparty հաշվին, որի ստեղծողները առաջարկում են աղջիկ վարձակալել համալսարանի ավարտական երեկույթի համար, հայտնում է Lenta

Պրոֆիլում հրապարակված են աղջիկների լուսանկարները ու նրանց հետաքրքրությունների համառոտ նկարագրությունը։ Նրանցից մեկն, օրինակ, տիրապետում է ծրագրավորման հիմունքներին ու գրում է Python-ի համար կոդ, հետեւաբար «հարմար է որպես մաթեմատիկական ֆակուլտետի ուսանողների ուղեկցող» , իսկ մյուսը «հեշտությամբ կարող է զրուցել քիմիայի ու կենսաբանության թեմաներով»։

 Էջի հեղինակները առաջարկում են վարձակալել նաեւ երիտասարդ տղաների, որոնք ավարտել են ֆիզկուլտուրայի ֆակուլտետ կամ էլ տիրապետում են պարային հմտություններին։

 Մեկնաբանություններում նշված է, որ այդ հայտարարությունները կարող են նաև հումորային լինել։ Այդուհանդերձ, ընդամենը մեկ օրում այդ ինթագրամ - էջին ավելի քան 500 մարդ է բաժանորդագրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ