News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է գրոհայինների հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ հարավային քաղաքում շարունակվող պաշարումը ցույց տվեց Ֆիլիպիններում «Իսլամական պետության» ներկայությունը։ Այնուամենայնիվ, Դուտերտեն կարծում է, որ խաղաղության հնարավորություն կա։ 

Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել «Մաութ» խմբավորման գրոհայինների հետ, որոնք երեք օր մարտեր են վարել ֆիլիպինցի զինծառայողների հետ։ «Իմ ուղերձը գխավորապես ուղղված է ահաբեկիչներին, մենք, այնուամենայնիվ, կարող ենք ամեն ինչ հարթել երկխոսության միջոցով»,-Իլիգան քաղաքում (Մարավիայի մերձակայքում) իր ելույթի ժամանակ ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ