News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւան է ժամանել «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդ, Աֆղանստանի ներկայացուցիչ Ջամիլիա Աֆղանին՝ մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու համար:

Ջամիլիա Աֆղանին Նուր պոտենցիալի եւ կրթական համակարգի զարգացման կազմակերպության նախագահն է: Նա մանկական պոլիոմիելիտի զոհ է: Աֆղանիին բախտ է վիճակվել կարդալ սովորել եւ հիմա փորձում է արմատախիլ անել կանանց եւ աղջիկների շրջանում անգրագիտությունը: Նա նաեւ աշխատանքներ է տանում մահմեդական առաջնորդների շրջանում:

Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը Երեւանում նախանշված է մայիսի 28-ին: Մրցանակին հավակնում են Սոմալիում Խաղաղության եւ մարդու իրավունքների Էլման կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Էլվադ Էլմանը, Նուր պոտենցիալի եւ կրթական համակարգի զարգացման կազմակերպության նախագահ Ջամիլիա Աֆղանին, Սուդանի Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Կատինին, Սիրիայում դաշտային հոսպիտալի բժիշկ Մուհամմադ Դարվիշը, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից վիրաբույժ-գինեկոլոգ, հիվանդանոց հիմնադրած դոկտոր Դենիս Մուկվեգեն:

Նրանցից մեկը «Ավրորա 2017»-ի մրցանակակիր կդառնա եւ 100 հազար դոլարի չափով դրամաշնորհ կստանա՝ սեփական գործունեությունն իրականացնելու համար եւ 1 մլն դոլար մրցանակ՝ իրեն ոգեշնչած կազմակերպությանն աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ