News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

20-ամյա բրիտանացի ուսանող Դեյմոն Սմիթը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման պայթուցիկ սարք պատրաստելու համար, որը նա իր հետ տարել էր լոնդոնյան մետրոպոլիտեն, հայտնում է BBC-ն։

2016-ի հոկտեմբերին նա լոնդոնյան մետրոպոլիտենի ճյուղերից մեկում թողել էր պայթուցիկ սարքով ուսապարկ։

Ուսանողն ինքն ասում է, որ չէր ծրագրում պայթյուն կազմակերպել մետրոյում։ Նա վստահեցնում էր, որ ընդամենն ուզում էր վախեցնել ուղեւորներին։

Սակայն քննիչները հայտնել էին, որ պայթուցիկ սարքը ունակ էր գործել North Greenwich կայանի հարթակում։

Քննության տվյալներով, Սմիթը, որը տառապում է աուտիզմով, պատրաստել էր պայթուցիկ սարք, հետեւելով համացանցում «Ալ Կաիդայի»  հրապարակած հրահանգներին։

Սարքի պատրաստման համար ուսանողը օգտագործել էր սուպերմարկետից 2 ֆունտով գնված ժամացույց

Դատավորի խոսքով Սմիթի արարքի լրջությունը  «չի կարող չափազանցվել»։

Սմիթի փաստաբանները դատավորին խնդրել են մեղմել պատիժը։ Նրանք ասում էին, որ իրենց պաշտպանյալը արդեն յուրացրել է դասը։

Սակայն դատավորը որոշել է չմեղմել դատավճիռը։ Ըստ դատավոր Ռիչարդ Մարկի՝ չնայած Սմիթը ահաբեկիչ չէ, հայտնի է, որ մինչեւ այդ միջադեպը նա զբաղվում էր պայթուցիկ սարքերի պատրաստումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ