News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Միլոուկի քաղաքում կինը թույլ չի տվել գողանալ իր մեքենան՝ ցատկելով կապոտի վրա։ Այդ միջադեպի տեսագրությունը վիրուսային է դարձել։

27-ամյա Մելիսա Սմիթը իր ամենագնացն էր լիցքավորում, երբ մի անհայտ տղամարդ է դուրս եկել սեւ սեդանից ու փորձել առեւանգել նրա մեքենան։ Մելիսան արագ արձագանքել է ՝ ցատկելով կապոտի վրա։ Նա սկսել է բղավել՝ տղամարդուց պահանջելով հեռու գնալ ու հանգիստ թողնել իր մեքենան։

Սակայն գողը լուրջ չի վերաբերվել նրա գործողություններին ու մեքենան շարժել է տեղից։ Աղջիկը չի հանձնվել։ Տղամարդը մեքենան թեքել է ,որպեսզի կնոջը գետնին գցի։ «Նա ծիծաղում էր ինձ վրա, նա ամենեւին չէր զղջում իր արածի համար»,- ասոմ է Սմիթը։ Դրա համար էլ կինը սկսել է շատ բարձր բղավել ու երբ տղամարդը կանգնեցրել է մեքենան, Մելիսային հաջողվել է նրան ստիպել դուրս գալ մեքենայից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ