News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում այս տարի ավարտում է 5 աշակերտ՝ 2 աղջիկ եւ 3 տղա: Չնայած սրան՝ դպրոցի միջնակարգ դպրոցում այսօր գեղեցիկ միջոցառում է անցկացվել:

«Մի քանի օր առաջ մենք վերջին դաս արեցինք ու ավանդույթի համաձայն այցելեցինք Արցախյան մարտերում զոհված հերոսների  հուշարձան, ծաղիկներ դրեցինք, երեխաներն էլ ելույթ ունեցան հենց այնտեղ: Այսօր արդեն Վերջին զանգն էր, ամեն ինչ, ինչպես որ կարգն էր, արել ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց դասարանի դասղեկ Էլանորա Յախշիբեկյանը:

Դպրոցն ավարտած 5 աշակերտներից մեկն է շարունակելու ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում: Մանե Մովսիսյանը մտադիր է ընդունվել Արցախի պետական համալսարանի աշխարհագրության բաժինը:

«Մանեն մասնակցել է նաեւ աշխարհագրություն առարկայից օլիմպիադայի, շրջանային փուլում հաղթել է և հանրապետական փուլում երրորդ տեղ զբաղեցրել, որից հետո Երևան է եկել, մասնակցել հաջորդ փուլին և ունի մասնակցության վկայական: Նա պարգևատրվել է մեր վարչակազմի ղեկավարի կողմից, ԿԳ նախարարի կողմից դրամական պարգևով: Այնպես որ թեպետ գյուղը փոքր է, բայց այստեղ մեծանում է խելացի և բանիմաց երիտասարդություն՚»,- ասաց Էլանորա Յախշիբեկյանը;

Մանեն մեզ հետ զրույցում նշեց, որ հույս ունի՝ իր գիտելիքները հարազատ գյուղին պետք կգան:

«Ես չեմ ցանկանում գյուղից հեռանալ: Մենք պատերազմական վիճակում ենք գտնվում և թշնամին նենգ է, կարծում եմ՝ մեզ առաջին հերթին պետք  են գիտելիքներ, մենք պիտի լինենք խելացի և վստահ, այդ դեպքում կարող ենք միայն հաղթել»,- ասաց շրջանավարտը:

Նշենք, որ Խնուշինակ գյուղը Մարտունու շրջանի փոքր գյուղերից է, դպրոցն ունի շուրջ 95 աշակերտ,  բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ