News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Possitive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում՝ մասնագիտական հմտությունների շնորհիվ մուտք գործելով BMW և Tesla ավտոմեքենաների անվտանգության փակ համակարգեր։

Possitive Hack Days համաժողովը յուրօրինակ միջազգային իրադարձություն է, որի ժամանակ դեմ առ դեմ հանդիպում են հաքերային աշխարհի, անվտանգության ոլորտի և ինտերնետ հանրույթի ներկայացուցիչներ՝ միասին քննարկելու ՏՏ անվտանգության առավել արդիական ու առաջնային հիմնախնդիրները։

Համաժողովնանց էր կացվում ՌԴ Մոսկվա քաղաքում ս.թ. մայիսի 22-24։ Երկօրյա համաժողովին մասնակցեցին ավելի քան 5000 այցելուներ ու մասնագետներ ամենատարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Կորեայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից։ Համաժողովի ծրագիրը  հագեցած էր, ընդ որում տարածքում միաժամանակ տեղի էին ունենում ինչպես դասախոսություն-քննարկումներ, կլոր-սեղաններ, այնպես էլ հաքերային ամենատարբեր մրցույթներ։

Համաժողովի անցկացման հիմնական նպատակն էր անվտանգության մասնագետների մասնակցությամբ քննարկել ու բացահայտել կիբերանվտանգության մարտահրավերները, զարգացման ուղղությունները, միտումներն ու ռիսկերը։

Բանախոսների թվում էին ոլորտի գիտակներ, անվտանգություն ապահովող և տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ ու մասնագետներ (IBM, Cisco, SPSR Express, այլ), ինչպես նաև բիզնես միջավայրի անվտագության՝ բանկերի, ֆինանսական ու պետական կառույցների ներկայացուցիչներ։

Մասնավորապես, ամենաքննարկված թեմաների շարքում էին համակարգերի խոցելիությունը, IoT անվտանգությունը, բոտերի ներդրումն ու անվտանգ շահագործումը ամենատարբեր ոլորտներում, մոտիվացիան և այլ կարևոր ու արդիական հարցեր, որոնք հետաքրքիրեն անգամ ոչ մասնագետին։

Համաժողովի գործնական և գուցե ամենադիտարժան հատվածները մրցույթներն էին, որոնց ժամանակ անվտանգության մասնագետները  փորձում էին խափանել ամենատարբեր համակարգեր՝ ավտոմեքենաների, շինությունների, կառույցների, լայն կիրառություն ունեցող մեսինջերների անվտանգության համակարգեր։

Possitive Hack Daysհամաժողովի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ համաժողովի պաշտոնական կայքում՝ www.phdays.ru/press:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ