Երեւանի Բագրատունյաց պողոտայում այսօր՝ մայիսի 26-ին, վրաերթի ենթարկված 4-ամյա Ա. Դ.-ին այս պահին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա նշեց, որ երեխան բազմաթիվ վնասվածքներ ունի, նրա վիճակը ծանր է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 4-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել: Բագրատունյաց պողոտայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4-ամյա Ա. Դ.-ին: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: