News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երբեմն կայայք ինձ մոտ են գալիս այնպիսի վնասվածքներով,որ ես լացել եմ ուզում։ Այս մասին մայիսի 26-ին հայտնել է «Ավրորա-2017» մրցանակաբաշխության ֆինալիստ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աշխատող Դենիս Մուկվեգեն, ելույթ ունենալով Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

«Աշխատանքը, որը մենք իրականացնում ենք , միանգամայն սթրեսային է։ Ի՞նչն է ինձ թույլ տալիս շարունակել այդ աշխատանքը։ 2 բան՝ Հիսուս Քրիստոսի սերը ու կանանց ուժը։ Անհրաժեշտ է սիրել մյուսներին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Երբեմն կանայք ինձ դիմում են այնպիսի վնասվածքներով, որ ես լացել եմ ուզում։ Ու ես նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես են այդ կանայք իրենց մեջ ուժ գտնում վերականգնել իրենց կյանքը»,- նշել է Դենիս Մուկվեգեն։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հազարավոր կանայք դառնում են զինյալների զոհեր, որոնք ծեծում են նրանց ու ենթարկում հրեշավոր սեռական բռնության։ Բժիշկ Դենիս Մուկվեգեն, Պանզի հիվանդանոցի հիմնադիրը ու վիրաբույժ գինեկոլոգը, իր կյանքը նվիրել է այդ հանցագործությունների դեմ պայքարին։ Բժիշկ Մուկվեգեն բժշկական, հոգեբանական ու իրավաբանական օգնություն է ցուցաբերել տարբեր տարիքների ավելի քան 50 հազար կանանց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ