News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում այս տարվա մարտի 28-ին հակառակորդի գնդակից զոհված հրազդանցի զինծառայող, Գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանի հարազատ դպրոցի շրջանավարտները «Վերջին զանգի» միջոցառումն ավարտելուց հետո  այցելել են նրա շիրիմին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ շրջանավարտները խնկարկել են զոհված զինծառայողի հիշատակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. մարտի 28-ին ժամը 13:00-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է Արտակ Ռաֆայելյանը:

Արտակն ապրիլյան պատերազմի մասնակից է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ