News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջերս հայր դարձած տղամարդկանց ուղեղի աշխատանքի հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք իրենց դստրերի մասին ավելի շատ են անհանգստանում, քան որդիների մասին, հայտնում է Behavioral Neuroscience-ը։

Հետազոտությանը մասնակցել են 52 տղամարդիկ, որոնք վերջերս էին հայր դարձել։ Մի քանի օր շարունակ նրանք իրենց վրա կրում էին սարք, որը ձայնագրում էր երեխայի հետ զրույցները, իսկ հետո նրանց մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիայի են ենթարկել, որի ժամանակ նրանք դիտել են մեծահասակների ու երեխաների լուսանկարներ՝ այդ թվում իրենց լուսանկարները՝ տարբեր դեմքի արտահայտություններով՝ ուրախից մինչեւ արտասվող։ Ուղեղի այն գոտիները, որոնք պատասխանատու են դեմքերի ճանաչման, պարգեւատրման ու զգացմունքների կանոնակարգման համար, ավելի ակտիվ էին հայրերի մոտ, երբ նրանք տեսնում էին իրենց դստրերի լուսանկարները։

Հետազոտողները նաեւ այլ առանձնահատկություններ են հայտնաբերել։ Եվ այսպես, դստրերի հայրերի ուղեղում ավելի ակտիվ են այն գոտիները, որոնք պատասխանատու են արժեքների ու էմոցիաների համար։ Բացի դրանից հայրերը իրենց դստրերի հետ շփվելիս ավելի հաճախ էին օգտագործում բացասական զգացմունքների հետ կապված բառապաշար, իսկ տղաների հետ շփվելիս՝ հաջողության ու զարգացման հետ կապված բառեր։ Ակնհայտ է, որ երեխայի հետ շփման մեջ նման տարբերությունը մասամբ ձեւավորում է նրա ապագա անհատականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ