News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում այսօր` մայիսի 27-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մասնակցեցին Խոր Վիրապ վանքի տարածքի մաքրման աշխատանքներին:

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Լոքյանը նշեց, որ ակնհայտ է, որ քաղաքացիներն իրենց  նախաձեռնությամբ են մասնակցում շաբաթօրյակին եւ կարեւոր է, որ գիտակցում են Հայաստանը մաքուր պահելու անհրաժեշտությունը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանում առկա շուրջ 2000 աղբանոցներից կատարված աշխատանքների շնորհիվ արդեն  700-ը փակվել են:

Արամայիս Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ծրագրի շրջանակում Արարատի մարզն առաջատար դիրքերում է եւ մարզում առկա 260 աղբավայրից շուրջ 200-ը մաքուր է: Նա նշեց, որ այժմ աշխատանքներ են տարվում խոշոր աղբավայրերը փակելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ