News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք պետք է նոր պայմաններ ստեղծենք, որ ամբողջ աշխարհի մարդիկ իրենց մարդկայնությունը, իրենց հումանիզմը ցուցադրեն: Այս մասին մայիսի 27-ին Aurora Dialogues քննարկումների շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց 100 LIVES նախագծի համահիմնադիր, Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի տնօրեն, «Ավրորա-2017» մրցանակի ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։ 

«Ես շատ եմ ափսոսում, որ այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ բոլորն անպատկառ են դարձել, մարդկանց այնքան են խաբել, որ նրանք ոչ մի լավ բանի չեն հավատում, նրանք հիասթափված են: Վակուում է ստեղծվել, որը ոչ մի բանով հնարավոր չէ լցնել: Մենք ներկայի բանտարկյալներն ենք, մենք ապագայի ըմբռնում չունենք, մենք անցյալի մասին տեղեկություններ չունենք»,- շեշտեց Վարդան Գրեգորյանը:

Նա այնուհետեւ շարունակեց՝ ասելով, որ մեզ՝ հայերիս անհրաժեշտ է միջազգային ծավալներով մտածել: «Հիմա ինչ-որ մեկը Սոմալիում արդեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին, ինչ-որ մեկը՝ ՄԱԿ-ում, ինչ-որ մեկը՝ Համաշխարհային բանկում, զբոսաշրջիկները, որոնք երբեք մեր երկրում չեն եղել: Մենք մշտապես ինքներս մեզ սահմանափակում ենք: Մենք մշտապես մտածում ենք, որ ինչ-որ մեկը պետք է մեզ օգնի, բայց առաջին հերթին մենք ինքներս պետք է մեզ օգնենք»,- նշեց Վարդան Գրեգորյանը:

Նրա խոսքով՝ «Ավրորա» հումանիտար նախաձեռնության շնորհիվ Հայոց ցեղասպանության մասին իմացավ ամբողջ աշխարհում 50 մլն մարդ: Հայաստանում որքա՞ն փող պետք է ծախսել սրան հասնելու համար: Ոչ ոք չի քննադատում մեր երկրում խաղատների գոյությունը: Ինչո՞ւ պետք է դրանք պալատների նմանվեն: Երբ առաջին անգամ Հայաստան եկա, հարցրեցի՝ ո՞ւմ են պատկանում այդ խաղատները: Այս երկրից փողը տանում են, եւ ոչ մեկը չի քննադատում: Իսկ նրանց, ովքեր այստեղ մարդիկ են բերում, քննադատում են: Այո՛, Հայաստանում շատ խնդիրներ կան: Բայց ես անչափ հպարտ եմ, որ «Ավրորան» ամբողջ աշխարհին Հայաստան բերեց»,- ասաց Գրեգորյանը՝ հավելելով, որ մյուս ժողովուրդները հազարավոր դոլարներ են ծախսում քարոզչության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ