Էվերեստի հարեւանությամբ ոչ մեծ օդանավ է կործանվել: Աղետի հետեւանքով օդաչուներից մեկը զոհվել է: Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Նեպալի իշխանություններին:
Նշվում է, որ օդանավում միայն անձնակազմի երեք անդամ եւ բեռներ են եղել: Անձնակազմի մյուս անդամները վիրավոր են:
Օդանավը Լուկլա քաղաքի օդանավակայանի թռիչքուղուց 20 մետր ներքեւ լեռանն է բախվել: