News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփը հայտնել է, որ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին ԱՄՆ-ի մանսակցության վերաբերյալ որոշում կկայացնի հաջորդ շաբաթ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Փարիզյան համաձայնագրի շուրջ ես որոշում կկայացնեմ հաջորդ շաբաթ»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ Reuetrs գործակալությունը, վկայակոչելով G7-ում իր աղբյուրին, հայտնել էր, որ ամփոփիչ փաստաթղթում կնշվի, որ 6 երկրներ աջակցում են կլիմայի շուրջ փարիզյան համաձայնագրին, իսկ «ԱՄՆ-ին որոշում ընդունելու համար ժամանակ կտրվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ