News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սիցիլիայում «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովի ավարտից առաջ հայտարարել է, որ կլիմայի շուրջ G7-ի բանակցությունները չեն գոհացնում, հաղորդում է Reuters-ը։

«Ընդհանուր առմամբ, կլիմայի շուրջ քննարկումը շատ բարդ էր, եթե այն հիասթափեցնող չանվանենք։ Ոչ մի ազդանշան չկա՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները կմնան կլիմայի շուրջ Փարիզյան համաձայնագրում, թե ոչ», -նշել է Մերկելը։

Նրա խոսքով՝ ոչ ոք կողմ չէ ԱՄՆ-ի՝ Փարիզյան համաձյանգրից դուրս գալուն։

Մերկելը հավելել է, որ առեւտրային հարցերի շուրջ բանակցությունները եւս «շատ ծանր էին», սակայն բավարարվածություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը համաձայնել է G7-ի եզրափակիչ փաստաթղթի տեքստի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ