News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրել է «ցամաք- օդ» նոր հրթիռների փորձարկումները։

Այդ հրթիռների նպատակն է ոչնչացնել հակառակորդի անօդաչուները կամ հրթիռները։ Փորձարկումներին ներկա է եղել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը գոհ է մնացել իր տեսածից ու կարգադրել է սկսել զենքի նոր տեսակի սերիական արտադրությունը։

Տեսանյութում հրթիռի արձակումը ցուցադրված է տարբեր դիտանկյուններից։

«Կայծակի նման մեկ ակնթարթում փոշիացրեց հակառակորդի անօդաչու սարքն ու հրթիռը»,- կադրի ետեւում լսվում է մեկնաբանողի ձայնը։

 Կիմ Չեն Ընը գովել է ռազմական ղեկավարությանը, նշելով, որ «անցած տարվա համեմատ բարելավվել են օբյեկտը հայտնաբերելու, հետապնդելու ու ոչնչացնելու ունակությունները, նաեւ նշանակետին հասնելու տոկոսը»։ Նա նաեւ ցուցումներ է տվել «առավելագույն քանակությամբ արտադրել նոր համակարգը», այնպես, որ «այն անտառի պես ծածկի ամբողջ երկիրը», որպեսզի «ոչնչացնի օդում գերազանցության մասին հակառակորդի պատրանքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ