News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 AԼ 161 համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհի հսկայական ցուցանակի մեջ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել վթարի հարևանությամբ գտնվող գարեջրատան աշխատակիցները, իսկ վարորդին՝ Արտաշատի հրշեջ- փրկարարները: Նրանք նաև օգնել են փրկարարներին, որոնք մեծ դժվարությամբ ավտոմեքենան առանձնացրել են ցուցանակից:

Վիրավորներն են Դավիթ Խ,-ն եւ Սերգեյ Խ.-ն, որոնք հարազատ եղբայրներ են, իսկ նրանց հայրը Դիմիտրով գյուղի նախկին գյուղապետ Լյուդվիգ Խլղաթյանն է:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ…
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ