News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ՝ Բենի Սուեյֆ նահանգում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են կարմիր գրանիտից խոշոր շենքի հիմքը։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների գործերով նախարարության հնությունների վարչության ղեկավար Մահմուդ Աֆիֆին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այս գտածոն կարեւորագույն նշանակություն ունի եգիպտագիտության համար, քանի որ գրանիտե հիմքի վրա փորձագետները կարողացել են զանազանել 11-րդ դինաստիայի փարավոն Սենուսերտա 2-րդի անունով երկու օվալաձեւ նշան։ Այդ փարավոնը հայտնի է երկրի տարածքում առաջին բուրգերի շինարարությամբ։ Իսպանական հնագիտական խմբի ղեկավար Մարիա Կարմեն Պերես- Դին պարզաբանել է, որ իրենք գտել են նաեւ մի քանի ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Հերիշեֆ աստվածությանը նվիրված այդ տաճարը պոպուլյար է եղել նաեւ ավելի ուշ ժամանակներում՝ այդ թվում 18-րդ դինաստիայի փարավոններ Թութմոս 3-րդի ու Ռամզես 2-րդի կառավարման տարիներին։ Հերիշեֆը, գառան գլխով ու մարդու մարմնով պատկերվող եգիպտական աստվածը, համարվում էր բեղունության աստվածներից մեկը, որսորդության ու ձկնորսության հովանավորը։ Հին հույները Հերիշեֆին նույնացնում էին Հերակլեսի հետ, այդտեղից էլ ծագել էր հին եգիպտական Հերակլեոպոլե մայրաքաղաքի անվանումը, որի տարածքում էլ հենց հայտնաբերվել է գրանիտե տաճարի հիմքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ