News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վերսալում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադրմիր Պուտինի եւ նրա ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մաքրոնի հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մաքրոնը Պուտինին դիմավորել է Վերսալյան պալատի մուտքի մոտ։ Փոխադարձ ողջույնից հետո երկու առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել։

Բանակցությունների սրահում նախագահները լուսանկարիչների համար կրկին միմյանց ձեռք են սեղմել։ Ապա երկու երկրների առաջնորդներն ու պատվիրակությունները տեղավորվել են բանակցությունների համար նախատեսված սրահում։ Բանակցություններն անցնում են փակ ռեժիմով, առանց մամուլի։

Նախատեսվում է, որ հանդիպումից հետո նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ կպատասխանեն լրագրողների հարցերին։ Կրեմլում ավելի վաղ հայտարարել են, որ հիմնականում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարն ու Ուկրաինայի կարգավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ