News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոլդովայում պերսոնա նոր գրատա են հայտարարել հինգ ռուս դիվանագետների, հայտնում է realitatea.md-ը։ Նրանց անունները չեն հայտնում։

NM-ի տվյալներով այդ դիվանագետներից մեկը Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական աթաշեի օգնական Ալեքսանդր Գրուդինն է, որը մասնակցություն ունի Դեմոկրատական կուսակցությունից նախկին պատգամավոր Յուրի Բոլբոչանուի լրտեսության ու դավաճանության մասին գործին։

Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մուխամետշինը հայտնել է, որ նման նոտա դեսպանատունը ստացել է մայիսի 29-ին։ «Փաստաթուղթը ուսումնասիրվում է։ Մենք դեռ չենք կարող մեկնաբանել»,- նշել է նա։

Բոլբոչանուն ձերբակալվել է մարտի 17-ին՝ օտարերկրյա քաղաքացու հետ ծպտյալ հանդիպման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ