News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Իրանից Վրաստան, Վրաստանից Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների համար։ Այս մասին Միջազգային էներգետիկ խարտիայի Աշխաբադյան ֆորումի շրջանակում NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ։

Նրա խոսքով, Իրանի, Վրաստանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ միջանցքը ներառում է էլեկտրամատակարարման ու գազատարների տարբեր գծեր։ «Հայաստանում հիմա էներգետիկ փոխանակության հնարավորությունը կազմում է մոտավորապես 350-360 մՎտ։ Եթե մենք կառուցենք էլեկտրամատակարարման երրորդ գիծը, այդ ցուցանիշը կբարձրանա մինչեւ 2000 մՎտ։ Մենք հնարավորություն կունենանք էներգափոխանակությոնը մինչեւ 7 անգամ ավելացնել ու դրանով իսկ դառնալ լուրջ տարանցիկ երկիր։ Այսինքն մենք ոչ միայն կարտահանենք կամ կներմուծենք էլեկտրաէներգիա, այլեւ այդ ենթակառուցվածքը կարող է ծառայել նաեւ Իրանից Վրաստան ու Վրաստանից Ռուսաստան էլեկտրաէներգիայի տարանցման համար»,- ասել է Հարությունյանը։

Այդ միջանցքի շրջանակում գազային տարանցման մասին, ըստ փոխնախարարի, դժվար է խոսել, քանի որ Իրան- Հայաստան գազատարը չի հասնում Վրաստանի սահմանին։ «Հիմա ակտիվ քննարկումներ այդ առթիվ չկան»,- պարզաբանեց Հայկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Աշխաբադում անցնում է Միջազգային էներգետիկ խարտիայի երկօրյա ֆորումը «Էներգառեսուրսների տարանցման շրջանակային բազմակողմանի համաձայնագրի ճանապարհին» թեմայով։ Ֆորումին մասնակցելու համար Թուրքմենստանի մայրաքաղաք են եկել պաշտոնական պատվիրակություններ աշխարհի մոտ 50 երկրներից։ Ֆորումին կհաջորդի Միջազգային էներգետիկ մեդիա ֆորումը, որը նվիրված է լինելու Էներգետիկ խարտիայի գործընթացին ու 2017-ին  Էներգետիկ խարտիայի համաժողովում Թուրքմենստանի նախագահությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ