News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն այցելել է Հայաստանում ֆրանսիական համալսարան: Լեւոն Մկրտչյանը համալսարանի կայացման եւ կրթական ոլորտում ունեցած մեծ ներդրման  համար նախարարության բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրել է համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսին, վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանին եւ ՀՖՀՀ-ում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան Ժան-Բատիստ Կարտիեին: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ողջունելով պարգեւատրվածներին եւ համալսարանի ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը կրթական գործի կազմակերպման եւ ֆրանսիական բուհական փորձի տեղայնացման համար՝  ընդգծելով, որ  Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում Ֆրանսիական համալսարանի փորձն օգտակար եւ կարեւոր է: 

Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նաեւ ֆրանկոֆոնիայի կենտրոնի դեր է կատարում եւ հանդես է գալիս, որպես  ֆրանսիական մշակույթի, արժեքների եւ լեզվի տարածող. «Հայ ժողովուրդն իր փորձությունների երկարատեւ ճանապարհին առանձնացրել է հատուկենտ քաղաքակրթություններ, որոնք հարազատ են մեզ, քանի որ դրանց հիմքում կան ընդհանուր արժեքներ: Ֆրանսիական քաղաքակարթությունը մեզ համար թանկ ու բարձր արժեք է եւ այդ իմաստով Ֆրանսիական համալսարանի գործունեությունը կարեւոր է ոչ միայն կրթական, այլ նաեւ քաղաքակրթական իմաստով»,- իր խոսքում նշել է Լեւոն Մկրտչյանը:

Կարեւորելով նախարարության բարձր գնահատականը Ֆրանսիական համալսարանի թիմի կատարած աշխատանքին՝ ՀՀ –ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ այս տարի լրանում է Ֆարնսիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը. « Այս տարիների ընթացքում շատ կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ֆարնս-հայկական հարաբերություններում ամենահաջողված եւ վառ արտահայտված իրադարձությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գոյությունն է»,- նշել է դեսպանը եւ հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանի երիտասարդների կրթությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ